Ժոան Լապորտա. «Կարծում ենք, որ այս համագործակցությունը լավագույն տարբերակն է «Բարսելոնայի» համար»

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան խոսել է Spotify աուդիո ծառայության հետ համագործակցության մասին։

«Աշխատանքները շարունակվում են։ Ամեն ինչ լավ է ընթանում, և մենք կհայտարարենք գործարքի մասին, երբ պայմանագիրը ստորագրվի։

Կարծում ենք, որ սա լավագույն տարբերակն է «Բարսելոնայի» համար:»,- ասել է Լապորտան: