«Բարսելոնան» Լա Լիգայի 24-րդ տուրի «Էսպանյոլի» հետ խաղի (2:2) վերջնամասում խուսափեց պարտությունից։
Երկրորդ խաղակեսին ավելացված 6-րդ րոպեին հաշիվը հավասարեցրեց հարձակվող Լյուկ դե Յոնգը, ով դուրս էր եկել փոխարինման։
31-ամյա հարձակվողը գլխով դիպուկ հարված կատարեց Ադամա Տրաորեի եզրից կատարած փոխանցումից հետո:
«Բարսան» այս մրցաշրջանում արդեն խփել է 10 գլխով գոլ և այս ցուցանիշով առաջինն է Լա Լիգայում: