Չավի. «Գերիշխում էինք խաղադաշտում, բայց երկու միավոր կորցրինք»

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին ամփոփել է Լա լիգայի 24-րդ տուրի «Էսպանյոլի» դեմ հանդիպումը (2:2).

«Կարծում եմ, որ կարող էինք հաղթել այս խաղում:

Հնարավորություն ունեինք առաջ անցնել 2-0 հաշվով, նույնիսկ 1-1 հաշվի ժամանակ կարող էինք գոլ խփել, իսկ երկրորդ բաց թողած գոլը մեր սխալի արդյունքն էր։

Այո, երբ գոլ ես խփում վերջին վայրկյաններին, զգացողություն կա, որ միավոր ես վաստակել։

Եթե ամեն ինչ լավ վերլուծենք, կհասկանանք, որ սա հաղթական խաղ էր։

Մենք շատ ավելի շատ հնարավորություններ ունեինք, ավելի լավ խաղացինք։

Երկու միավոր կորցրինք, բայց գերիշխում էինք խաղադաշտում»,- ասել է Չավին։