Մասիմիլիանո Ալեգրի. «Հիասթափություն կլիներ պարտվել նման լավ խաղով»

«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին ամփոփել է Ա Սերիայի «Ատալանտայի» հետ հանդիպման արդյունքները։

«Հիասթափություն կլիներ պարտվել նման լավ խաղով: Մենք սխալներ թույլ տվեցինք վերջին փոխանցումը կատարելիս։

Ընդմիջումից անմիջապես առաջ երեք սարսափելի րոպեներ եղան, երբ հեշտությամբ կորցնում էինք գնդակը, բայց դե Լիխտը հակառակորդի հակագրոհներից հետո երկու անգամ փրկեց մեզ։

Երկրորդ խաղակեսում մենք ավելի լավ խաղացինք: «Ատալանտան» շատ ագրեսիվ թիմ է, ուստի  պետք է արագ տեղափոխեինք գնդակը:

Հանդիպումը շատ դիտարժան ստացվեց, կարող էինք պարտվել, բայց կարողացանք կարևոր միավոր փրկել։

Մենք ցանկանում էինք հաղթել, բայց գիտեինք, որ «Ատալանտան» ուժեղ է, ուստի ուրախ ենք երկարաձգել մեր անպարտելիության շարքը»,- ասել է Ալեգրին: