«Բարսելոնայի» պաշտպանը վնասվածք է ստացել

«Բարսելոնայի» պաշտպան Ռոնալդ Արաուխոն վնասվածք է ստացել Լա լիգայի 24-րդ տուրի «Էսպանյոլի» հետ հանդիպման առաջին խաղակեսում:

Ուրուգվայցին հարված է ստացել սրունքին, իսկ ընդմիջումից հետո նրան փոխարինել է Էրիկ Գարսիան։

Վնասի լրջությունը հայտնի կդառնա ավելի ուշ։

Ֆուտբոլիստը այսօր բուժզննում կանցնի: