Ժոան Լապորտան խոսել է Ուսման Դեմբելեի մասին

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան խոսել է եզրային հարձակվող Ուսման Դեմբելեի մասին, ով հրաժարվել է երկարաձգել պայմանագիրը թիմի հետ։

«Քանի որ նա մարզչի տրամադրության տակ է, թող խաղա և լավ խաղա:

Դեմբելեի վերաբերյալ որոշումը ես տրամաբանական եմ համարում.

Այո, մենք հայտարարել ենք, որ նա այլևս չի խաղա, բայց Չավին ասաց, որ պետք է պրագմատիկ մոտենալ այս հարցին, քանի որ Դեմբելեն մնում է մինչև հունիս»,- ասել է Լապորտան։