ՊՍԺ-ի աստղերից մեկը չի մասնակցի Մադրիդի «Ռեալի» դեմ առաջին հանդիպմանը

ՊՍԺ-ի պաշտպան Սերխիո Ռամոսը բաց կթողնի Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի՝ Մադրիդի «Ռեալի» դեմ առաջին հանդիպումը, հայտնում է RMC Sport-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ 35-ամյա իսպանացին այսօր չի մարզվել փարիզյան թիմի ընդհանուր խմբում։

ՊՍԺ-«Ռեալ Մադրիդ» առաջին խաղը կկայանա փետրվարի 15-ին Փարիզում։ Պատասխան հանդիպումը՝ մարտի 9-ին Մադրիդում։

Հիշեցնենք, որ Ռամոսը «Ռեալում» հանդես է եկել 2005-2021 թվականներին։

Մադրիդյան թիմի կազմում պաշտպանը չորս անգամ հաղթել է Չեմպիոնների Լիգայում և նվաճել բազում այլ տիտղոսներ: