Ժոան Լապորտա. «Ակումբը կարող է սպասել տիտղոսի համար բեկում մտցնելու հնարավորությանը»

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան կիսվել է «Էսպանյոլի» հետ Իսպանիայի առաջնության 24-րդ տուրի հանդիպումից իր ակնկալիքներով։

«Բարսելոնայի» համար սա շանս է ցույց տալու, որ թիմն էլ ավելի է ուժեղացել վերջին շաբաթվա ընթացքում.

«Բարսելոնան» դեռ հնարավորություն ունի հաղթելու Լա Լիգայում, քանի որ «Ռեալը» ոչ-ոքի խաղաց «Վիլյառեալի» հետ:

Ես բնավորությամբ միշտ լավատես եմ եղել ու կարծում եմ, որ թիմը դեռ հաղթելու շանսեր ունի»։

Ըստ կատալոնական ակումբի նախագահի՝ Չեմպիոնների Լիգայում հայտնվելու համար չափազանց կարևոր են «Էսպանյոլի» հետ հանդիպումը, ինչպես նաև «Վալենսիայի» և «Ատլետիկի» հետ Լա լիգայի 25-րդ և 26-րդ տուրի խաղերը։

«Բարսելոնան» կարող է սպասել տիտղոսի համար բեկում մտցնելու հնարավորությանը։ Եթե ​​«Ռեալը» չհաղթի, դա հնարավոր է»,- ասել է նա։