Ֆաբինյոն խոսել է «Բարնլիի» նկատմամբ տարած հաղթանակի մասին

«Լիվերպուլի» կիսապաշտպան Ֆաբինյոն մեկնաբանել է Անգլիայի առաջնության 25-րդ տուրի խաղում «Բարնլիի» նկատմամբ տարած հաղթանակը (1:0).

«Լիվերպուլը» պետք է քայլ առ քայլ առաջ շարժվի, մենք երեք օրը մեկ խաղում ենք տարբեր մրցաշարերում։

Բոլորը պետք է պատրաստ լինեն. Լավ է, որ վնասվածքներ չունենք։

«Լիվերպուլը» հնարավորություն կունենա հասնել «Մանչեսթեր Սիթիին»  մինչև մեր հանդիպումը, եթե կարողանանք հաղթել բոլոր խաղերում»:

Պրեմիեր Լիգայի 32-րդ տուրում «մերսիսայդցիների» հանդիպումը «քաղաքացիների» հետ կկայանա ապրիլի 9-ին՝ Մանչեսթերի «Էթիհադ» ստադիոնում։