Ֆլորենտինո Պերեսը և Նասեր Ալ-Խելաիֆին կհանդիպեն

Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը և «Պարի Սեն Ժերմենի» նախագահ Նասեր Ալ-Խելաիֆին երկուշաբթի երեկոյան ընթրելու են Փարիզի «Սավոյ» ռեստորանում, որը ճանաչվել է աշխարհի լավագույն ռեստերանը 2020 թվականին։

Ինչպես հայտնում է Marca-ն, Պերեսն ու Ալ-Խելաիֆին կհանդիպեն՝ քննարկելու ակումբների միջև առաջացած տարաձայնությունները:

Ընթրիքը Չեմպիոնների Լիգայի  հանդիպումների արձանագրության մաս է կազմում: Հիշեցնենք, որ Պերեսը Սուպերլիգայի կողմնակից է, իսկ Ալ-Խելաիֆին ի սկզբանե դեմ էր այդ նախագծին: