Յենս Լեման. «Հոլանդը պետք է ավելին անի լավագույնը լինելու համար»

Դորտմունդի «Բորուսիայի» նախկին դարպասապահ Յենս Լեմանը խոսել է հարձակվող Էրլինգ Հոլանդի մասին։

«Ակնհայտ է, որ դու կարող ես համաշխարհային մակարդակի ֆուտբոլիստ համարվել, եթե անընդհատ խաղում ես։

Այս առումով նորվեգացին պետք է կատարելագործվի։

Չգիտեմ՝ կարող ենք արդյոք ասել,որ Էրլինգը հաճախ է վնասվածքներ ստանում:

Մեսսին ու Ռոնալդուն տասը տարի խաղացել են նույն տեմպի վրա, նույնը վերաբերում է Լևանդովսկուն և Լամին։

Հոլանդը պետք է ավելին անի լավագույնը լինելու համար»,- ասել է Լեմանը: