ՊՍԺ-ի առաջատարներից մեկը պատրաստ կլինի Մադրիդի «Ռեալի» դեմ խաղին

ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը, ամենայն հավանականությամբ, կկարողանա մասնակցել Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի՝ Մադրիդի «Ռեալի» դեմ առաջին հանդիպմանը։

Ինչպես հայտնում է RMC Sport-ը, բրազիլացին կընդգրկվի ՊՍԺ-ի հայտացուցակում՝ Մադրիդի «Ռեալի» դեմ խաղի համար։

Շաբաթ օրը հարձակվողը լավ է մարզվել, այսօր նա պետք է ամբողջությամբ աշխատի ընդհանուր խմբում։