Իտալիայի առաջնության 2021/22 խաղարկության 25-րդ տուրում «Միլանը» «Սան Սիրո» մարզադաշտում հյուրընկալել էր «Սամպդորիային»: «Ռոսոներիները» նվազագույն հաշվով հաղթանակ տարան:
Իտալիայի Ա Սերիա
«Միլան» – «Սամպդորիա» 1:0 (1:0)
1:0 Ռաֆայել Լեան (8)
Խաղի տեսությունն՝ այստեղ
Այս հաղթանակի շնորհիվ «Միլանը» գլխավորեց Իտալիայի առաջնության մրցաշարային աղյուսակը՝ շրջանցելով «Նապոլիին» և «Ինտերին»: Ստեֆանո Պիոլիի թիմն այժմ 2-րդ տեղում գտնվող «Ինտերին» գերազանցում է 1 միավորով, սակայն «ներաձուրիները» 1 խաղ պակաս են անցկացրել: