ՊՍԺ-ի պաշտպան Մարկինյոսը ցանկություն է հայտնել հաղթել Չեմպիոնների Լիգայում:
«Դա իմ մեծ նպատակն է»,- ասել է բրազիլացին։
Մարկինյոսը նաև կիսվել է Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի «Ռեալի» դեմ խաղից ունեցած իր սպասելիքներով:
«Նույնիսկ եթե մենք թիմում ունենանք մեծ անուններ, չեմպիոններ, խաղացողներ, ովքեր փորձ ունեն, կարծում եմ, որ «Ռեալը» կգա ավելի վստահ և ավելի լավ արդյունքներով»,- պաշտպանի խոսքերն է փոխանցում Téléfoot-ը: