Անվանի մարզիչ Լորան Բլանը հեռացվել է «Ալ-Ռայանի» գլխավոր մարզչի պաշտոնից։ Քաթարը ներկայացնող ակումբն այսօր հայտարարել է 56-ամյա մասնագետի պաշտոնանկության մասին։
Ֆրանսիայի հավաքականի և ՊՍԺ-ի նախկին մարզիչը, ով «Ալ Ռայյանում» աշխատում էր 2020 թվականի դեկտեմբերից, ակումբի կազմում անցկացրել է 48 հանդիպում՝ հաղթելով 19-ում, 7 անգամ խաղալով ոչ-ոքի և կրելով 22 պարտություն:
«Ալ-Ռայանը» նաև հայտարարել է, որ Բլանին փոխարինել է 43-ամյա չիլիացի մարզիչ Նիկոլաս Կորդովան: