«Ռեալը» երկար ժամանակ է՝ հետաքրքրված է Մաուրիսիո Պոչետինոյի նկատմամբ, ով այժմ գլխավորում է ՊՍԺ-ն:
Ինչպես հայտնում է L’Équipe-ը՝ մադրիդյան ակումբը կարող է հրավիրել 49-ամյա մասնագետին, ով մոտ է ամռանը ֆրանսիական գրանդից հեռանալուն։ Դա կարող է տեղի ունենալ, եթե «Ռեալը» Կառլո Անչելոտիի գլխավորությամբ չկարողանա հասնել իր նպատակներին այս մրցաշրջանում:
Նշվում է, որ ավելի վաղ «սերուցքայիններն» առնվազն 3 անգամ փորձել են հրավիրել Պոչետինոյին։ Դա առաջին անգամ տեղի է ունեցել 2017 թվականին: «Ռեալն» արգենտինացի մարզչի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերել նաև 2021 թվականի հունվարին և ամռանը։