Ժոաու Կանսելու. «Նա հետագայում կդառնա «Ոսկե գնդակի» դափնեկիր»

«Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Ժոաու Կանսելուն խոսել է իր որոշ թիմակիցների մասին:

«Գյունդողանը հիանալի խաղացող: Ըստ իս՝ Ֆիլ Ֆոդենն ապագայում կնվաճի «Ոսկե գնդակը»: Նրանք բոլորը համաշխարհային մակարդակի խաղացողներ են, «Մանչեսթեր Սիթիի» յուրաքանչյուր խաղացող ամեն օր դրական է ազդում ինձ վրա:

Ռուբեն Դիաշն ունի բնավորություն, հաստատակամություն, առաջատարի որակներ։ Նախորդ մրցաշրջանում նա միացավ «Մանչեսթեր Սիթիին» և արդեն դարձել է թիմի ավագներից մեկը, թեև նա երկրորդ տարին է, ինչ թիմում է:

Կարծում եմ, որ դա արժանի է գովեստի: Պետք է արժանին մատուցել, երբ մարդն արժանի է դրան»,- պորտուգալացի ֆուտբոլիստի խոսքերն է փոխանցում Sky Sports-ը: