«Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է ամռանն ուժեղացնել թիմի հարձակման գիծը:
Ինչպես հայտնում է Daily Mail-ը՝ թեկնածուների ցանկում ընդգրկված է 4 ֆուտբոլիստ։ Նրանք են Ալեքսանդր Իսակը («Ռեալ Սոսյեդադ»), Էրլինգ Հոլանդը (Դորտմունդի «Բորուսիա»), Լաուտարո Մարտինեսը («Ինտեր») և Պատրիկ Շիկը («Բայեր»):
Ավելի վաղ «կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Ռալֆ Ռանգնիկը խոստովանել էր, որ թիմին հարձակվող է անհրաժեշտ. ««Մանչեսթեր Յունայթեդին» անհրաժեշտ է լավագույն կենտրոնական հարձակվողը հնարավորից։ Դա ակնհայտ է»: