«Չելսիի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը պատմել է, թե ինչի մասին է խոսել լոնդոնյան ակումբի սեփականատեր Ռոման Աբրամովիչի հետ աշխարհի ակումբային առաջնությունում հաղթելուց հետո։
«Մենք շնորհավորեցինք միմյանց, և ես ասացի, որ այս տիտղոսը նրա համար է: Սա նրա ակումբն է, և նրա ներդրումներն ու ֆուտբոլի հանդեպ սերն էին, որ հնարավոր դարձրեցին այդ ամենը: Մենք ուրախ ենք լինել դրա մի մասը»,- գերմանացի մասնագետի խոսքերն է մեջբերում «ազնվականների» մամուլի ծառայությունը։
Սա «Չելսիի» պատմության առաջին հաղթանակն է աշխարհի ակումբային առաջնությունում: 2012 թվականին ակումբը խաղացել էր մրցաշարի եզրափակչում, սակայն պարտվել էր «Կորինտիանսին» (0:1):