«Ատլետիկոն» հակառեկորդ է սահմանել Սիմեոնեի օրոք Լա Լիգայում բաց թողած գոլերի քանակով

Շաբաթ օրը՝ փետրվարի 12-ին, կայացավ Իսպանիայի առաջնության 24-րդ տուրի «Ատլետիկո» – «Խետաֆե» հանդիպումը։ Այն ավարտվել է մադրիդյան ակումբի հաղթանակով՝ 4։3 հաշվով։

Լա Լիգայի այս մրցաշրջանում «Ատլետիկոն» ունի 33 բաց թողած գոլ: Այս ցուցանիշն Իսպանիայի առաջնությունում Դիեգո Սիմեոնեի օրոք մադրիդյան ակումբի համար հակառեկորդ է։

Սիմեոնեն «Ատլետիկոն» գլխավորել է 2011 թվականի դեկտեմբերին։ Իսպանիայի գործող չեմպիոնները 23 խաղից հետո վաստակած 39 միավորով բարձրացան Լա Լիգայի մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնական։