Հարձակվող Լուիս Սուարեսը 2016 թվականից ի վեր առաջին անգամ չի կարողացել իրացնել 11-մետրանոց հարվածը։ 22 իրացրած 11-մետրանոցներից կազմված շարքը «Խետաֆեի» դեմ հանդիպմանն ընդհատվեց:
24-րդ տուրի շրջանակում մրցավար Ռիկարդո Բենգոեչեան 11-մետրանոց հարված նշանակեց, որն ուրուգվայցի ռմբարկուն չկարողացավ անվրեպ իրացնել։ Դարպասապահ Դավիդ Սորիան հետ մղեց հարվածը:
Վերջին անգամ 34-ամյա հարձակվողը գոլ չի խփել 2016 թվականի նոյեմբերի 16-ին, երբ չի կարողացել գրավել Չիլիի հավաքականի դարպասը: Մինչ այժմ Սուարեսը 11-մետրանոցներից 5 գոլ է խփել «Ատլետիկոյի» կազմում։