«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին Բունդեսլիգայի 22-րդ տուրի խաղում (1:4, առաջին խաղակես) գրավել է «Բոխումի» դարպասը։
Այդ գոլը լեհ ռմբարկուի համար 36-րդն էր այս մրցաշրջանում «Բավարիայի» կազմում անցկացրած 30 խաղում:
33-ամյա խաղացողը գլխավորում է Գերմանիայի առաջնության լավագույն ռմբարկուների ցուցակը։ Նա իր ակտիվում ունի 25 գոլ Բունդեսլիգայում: Լևերկուզենի «Բայերի» հարձակվող Պատրիկ Շիկը, ով 2-րդ տեղում է, աչքի է ընկել 18 անգամ: