«Միլանի» պաշտպան Թեո Էրնանդեսը մեկնաբանել է իտալական ակումբի հետ նոր պայմանագրի ստորագրումը։
Ֆուտբոլիստի նոր համաձայնագիրը նախատեսված է մինչև 2026 թվականը:
Ես ուրախ եմ. Ակումբում առաջին իսկ օրվանից ինձ հաճույք է պատճառում մարզչի, թիմի և ողջ անձնակազմի հետ աշխատելը։
Այդ իսկ պատճառով երկարաձգեցի պայմանագիրս։
Հիմա պետք է շարունակենք աշխատել նույն ոգով։
Իսկապես, շատ թիմեր ցանկանում էին ձեռք բերել ինձ, բայց ես մտածում էի միայն «Միլանի» մասին։
Ես իսկապես երջանիկ եմ այստեղ»,- Էրնանդեսի խոսքերն է մեջբերում Football Italia-ն: