«Չելսիի» կիսապաշտպան Ժորժինյոն խոսել է «Ոսկե գնդակ»-ի մրցանակաբաշխության արդյունքների վերաբերյալ։
Քվեարկության արդյունքներով Իտալիայի հավաքականի կիսապաշտպանը զբաղեցրել է երրորդ տեղը։
Մրցանակը նվաճել է ՊՍԺ-ի և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին։
«Կարևոր չէ, որ ես չեմ նվաճել «Ոսկե գնդակը»: Ինձ հաղթել են ուժեղ ֆուտբոլիստներ, ովքեր հիանալի մրցաշրջան են անցկացրել:
Ես կենտրոնացած եմ միայն իմ թիմի առաջիկա խաղի վրա»,- ասել է Ժորժինյոն;