ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն կարծում է, որ Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչում Մադրիդի «Ռեալի» դեմ խաղերը չեն ազդի հարձակվող Կիլիան Մբապպեի՝ ապագայի վերաբերյալ որոշման վրա։
– Կիլիանն ասաց, որ դեռ ոչինչ որոշված չէ, մադրիդցիների հետ հանդիպումը կարող է շատ բան փոխել։
Ի՞նչ եք կարծում, այն, ինչ տեղի կունենա դիմակայությունում, կարո՞ղ է փոխել նրա կարծիքը:
«Չեմ կարծում, որ հիմնվելով մեկ հանդիպման արդյունքի վրա նման կարևոր որոշում կկայացվի։
Նա խելացի, հասուն տղա է, մեծ վերլուծական հմտություններով, միշտ գիտի, թե ինչ է ուզում իր կարիերայի և ապագայի համար»,- ասել է մարզիչը: