«Մանչեսթեր Յունայթեդի» և Իսպանիայի հավաքականի դարպասապահ Դավիդ Դե Խեան հիշել է իր ելույթը Ռուսաստանում 2018 թվականին կայացած Աշխարհի Առաջնությունում։
Իսպանիան դուրս մնաց պայքարից 1/8 եզրափակչում՝ 11 մետրանոցներով պարտվելով Ռուսաստանի ընտրանուն։
Խմբային փուլում Դե Խեան 3 խաղում բաց էր թողել 5 գնդակ:
«Չեմ կարծում, որ Աշխարհի Առաջնությունում այնքան վատ հանդես եկա, որքան ասում են.
Ճիշտ է, անհաջողության մատնվեցի առաջին խաղում՝ Պորտուգալիայի դեմ (3:3), բայց Իսպանիան, այնուամենայնիվ, ոչ-ոքի խաղաց։
Հետո չէի սխալվում Աշխարհի Առաջնության ողջ ընթացքում։
Իմ բախտը չբերեց Ռուսաստանի հետ 11 մետրանոց հարվածաշարում»,- ասել է իսպանացին: