Աշրաֆ Հակիմի. «Թիմը ցույց տվեց իր բնավորությունը»

ՊՍԺ-ի եզրային պաշտպան Աշրաֆ Հակիմին մեկնաբանել է Լիգա 1-ի 24-րդ տուրում «Ռենի» նկատմամբ նվազագույն հաշվով տարած հաղթանակը:

«Անկեղծ ասած, բարդ հանդիպում էր: Քրտնաջան աշխատեցինք,  պայքարեցինք հաղթանակի համար:

Վերջին րոպեներին  շատ գոլեր ենք խփում։ Սա ցույց է տալիս, որ  թիմի ուժեղ կողմերից մեկն այն է, որ մենք միշտ պայքարում ենք մինչև վերջ։ Թիմը ցույց տվեց իր բնավորությունը»,- Հակիմիի խոսքերն է մեջբերում ՊՍԺ-ի մամուլի ծառայությունը