Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն պատասխանել է թիմի կիսապաշտպան Ժոաու Ֆելիշիի մեկնաբանություններին այս մրցաշրջանում թիմի վատ ելույթների մասին։
«Եթե նա գիտի, թե որն է խնդիրը, լավ կլիներ խոսեինք այդ մասին:
Եթե հնարավորություն ունեք հարցնելու նրան, կարող եք դա անել։
Ակնհայտ է, որ ես ճիշտ մեթոդոլոգիա եմ ընտրել թիմի հետ աշխատանքի համար»,- ասել է Սիմեոնեն: