Լա Լիգայի բողոքարկման կոմիտեն մերժել է պաշտպան Դանի Ալվեսի որակազրկումը նվազեցնելու վերաբերյալ «Բարսելոնայի» դիմումը։
Հիշեցնենք, որ «Ատլետիկոյի» հետ խաղում (4:2) հեռացման համար բրազիլացին որակազրկվել էր 2 խաղով։
Այսպիսով, Ալվեսը չի խաղա «Էսպանյոլի» ու «Վալենսիայի» դեմ առաջիկա խաղերում։