Մոսկվայի «Սպարտակը» նոր պայմանագիր է կնքել Վիկտոր Մոզեսի հետ

Մոսկվայի «Սպարտակը» և կիսապաշտպան Վիկտոր Մոզեսը ևս մեկ տարով երկարաձգել են գործող պայմանագիրը:

Այժմ նիգերիացու հետ համաձայնագիրը նախատեսված է մինչև 2024 թվականը, հայտնում է ռուսական ակումբի պաշտոնական կայքը։

Նախորդ մրցաշրջանում 31-ամյա խաղացողը վարձակալական հիմունքներով էր հանդես գալիս «Սպարտակում»՝ տեղափոխվելով «Չելսիից», իսկ հետո կնքել էր ամբողջական պայմանագիր։

Մոզեսն ընդհանուր առմամբ մոսկովյան ակումբի կազմում անցկացրել է 42 հանդիպում և խփել 6 գոլ: