ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն խոսել է թիմի աստղային հարձակվողների՝ Լիոնել Մեսսիի, Կիլիան Մբապպեի և Նեյմարի հետ փոխհարաբերությունների մասին։
«Դա այնքան էլ հեշտ չէ, բայց և այնքան էլ դժվար չէ: Նրանք նվիրված են ընդհանուր գործին: Նրանք միշտ պատրաստ են աշխատել թիմի համար։
Մբապպեն անհավանական տղա է, մենք հատուկ կապ ունենք։ Նա բացառիկ խարիզմա ունի, նրանից անհավանական էներգիա է ճառագում։ Նրա հետ աշխատելը հաճելի է։ Հուսով եմ՝ նա իր ողջ կարիերան կանցկացնի ՊՍԺ-ում։ Կիլիանն աշխարհի լավագույն ֆուտբոլիստների հնգյակում է, անկասկած»,- Պոչետինոյի խոսքերն է մեջբերում Cadena SER-ը։