Մասիմիլիանո Ալեգրին՝ Վլահովիչի և Զաքարիայի մասին. «Նրանք արագ հարմարվեցին թիմում»

«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին Իտալիայի գավաթի 1/4 եզրափակչի «Սասուոլոյի» հետ խաղից (2:1) հետո խոսել է թիմի նորեկներ հարձակվող Դուշան Վլահովիչի և կիսապաշտպան Դենիս Զաքարիայի մասին։

«Մենք գոհ ենք Վլահովիչից և Զաքարիայից, նրանք շատ լավ խաղացողներ են և արագ հարմարվեցին թիմում:

«Յուվեն» վերջին շրջանում ավելի լավ է խաղում, և այս խաղացողները ավելացրել են այն, ինչ մեզ պակասում էր:

Հիանալի է, որ մենք մեր տրամադրության տակ ունենք Վլահովիչին, բայց նա դեռ պետք է կատարելագործվի, թույլ տա ավելի քիչ սխալներ, ավելի շատ օգտագործի ազատ գոտիները, բայց դա նորմալ գործընթաց է ցանկացած խաղացողի համար»,- 54-ամյա մասնագետին է ցիտում Football Italia-ն: