«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը բարձր է գնահատել թիմի գլխավոր մարզիչ Չավիին:
«Չավին մարզիչ է, ով սիրում է գերիշխել խաղերում: Ճիշտ այնպես, ինչպես այն ժամանակ, երբ նա խաղացող էր, Չավին ցանկանում է, որ մենք վերահսկենք գնդակը, ստեղծենք շատ հնարավորություններ և բարձր պրեսինգ գործադրենք, որպեսզի գերիշխենք մրցակցի նկատմամբ: Նա նաև ցանկանում է հաղթել խաղերում և նվաճել տիտղոսներ, դա ակնհայտ է:
Չավին իրացնում է իր այն տեսլականը, թե ինչպիսին պետք է լինի թիմը: Մենք արդեն կատարելագործվում ենք, բայց դեռ ընթացքի մեջ ենք։ Կարծում եմ, որ մենք ճիշտ ուղու վրա ենք»,- հոլանդացի ֆուտբոլիստի խոսքերն է փոխանցում Mundo Deportivo-ն: