Կանանց Հայաստանի հավաքականն ընկերական խաղեր կանցկացնի Վրաստանի ընտրանու հետ

Կանանց Հայաստանի ազգային հավաքականը փետրվարի 12-20-ը մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։ ՀՖՖ պաշտոնական կայքը հայտնում է, որ թիմի գլխավոր մարզիչ Արտակ Ադամյանը հավաքին մասնակցելու համար հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին․

Դարպասապահներ

Անաստասիա Կլիմովա

Լենա Անդրիասյան – «Փյունիկ»

Պաշտպաններ

Նորա Եղյան – «Հերոսկիպու լեյդիս»  (Կիպրոս)

Դիանա Գրիգորյան – «Հայասա»

Լիանա Ղազարյան – «Հայասա»

Մարիա Սախինովա – «Փյունիկ»

Անի Ղուկասյան – «Փյունիկ»

Անյուտա Գալստյան – «Փյունիկ»

Կիսապաշտպաններ

Մարալ Արթին – «Կաստելյոն» (Իսպանիա)

Անի Կարապետյան – «Հերոսկիպու լեյդիս»  (Կիպրոս)

Տատյանա Դոլմատովա – «Ռյազան-ՎԴՎ» (Ռուսաստան)

Լուիզա Ղազարյան – «Փյունիկ»

Դվին Աղաբաբյան – «Փյունիկ»

Վերոնիկա Ասատրյան – «Փյունիկ»

Կարինե Եղյան – «Հայասա»

Աննա Դալլաքյան – «Հայասա»

Հարձակվողներ

Օքսաննա Պիզլովա – «Փյունիկ»

Պայծառ Ասատրյան- «Փյունիկ»

Նաիրի Դեր-Մեգերդիչյան

Փետրվարի 17-ին և 20-ին՝ ժամը 14։00-ին կանանց Հայաստանի ազգային հավաքականը Շենգավիթի մարզադաշտում ընկերական հանդիպումներ կանցկացնի Վրաստանի ազգային ընտրանու հետ։