«Չելսիի» դարպասապահ Կեպա Արիսաբալագան կարող է հեռանալ լոնդոնյան ակումբից, հայտնում է ESPN-ը։
«Չելսին» պատրաստ է վաճառել 27-ամյա իսպանացուն չնայած այն բանին, որ նա լավ հանդես եկավ դարպասապահ Էդուար Մենդիի բացակայության ժամանակ, հայտնում է աղբյուրը։
Սպասվում է, որ դարպասապահի նկատմամբ ամենամեծ հետաքրքրությունը կցուցաբերեն արտասահմանյան ակումբները։
Այս մրցաշրջանում Կեպան «Չելսիի» կազմում անցկացրել է 13 հանդիպում և բաց է թողել 8 գոլ։
Դարպասապահի պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսի 30-ը։ Portal Transfermarkt-ը իսպանացու արժեքը գնահատում է 10 միլիոն եվրո։