Ռահիմ Ստերլինգը պատմական ցուցանիշ է գրանցել

«Մանչեսթեր Սիթիի» 27-ամյա կիսապաշտպան Ռահիմ Ստերլինգը յուրօրինակ ռեկորդ է սահմանել ԱՊԼ-ում։

«Բրենթֆորդի» հետ 24-րդ տուրի խաղում նա վաստակեց 11-մետրանոց հարված։

Ստերլինգը 23-րդ անգամ իր թիմի համար վաստակեց նման հարված իրացնելու իրավունք։

Սա առհասարակ, Անգլիայի առաջնության ռեկորդ է։

Խաղի 40-րդ րոպեին անգլիացու վաստակած 11-մետրանոցը դիպուկ իրացրեց ալժիրցի հարձակվող Ռիադ Մահրեզը։