Լուիս Էնրիկեն՝ անգլիական ակումբի թիրախում

Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն հայտնվել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզչի պաշտոնի հավանական թեկնածուների ցանկում՝ «Պարի Սեն Ժերմենի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոյի և «Այաքսի» մարզիչ Էրիկ տեն Հագի հետ միասին։ Այս մասին հայտնում է ESPN-ը։

51-ամյա Լուիս Էնրիկեն Իսպանիայի հավաքականը մարզում է 2018 թվականի ամառվանից՝ ընդհատումներով։

Նրա գլխավորությամբ թիմն անցկացրել է 31 հանդիպում, որոնցում տարել է 17 հաղթանակ, ութ անգամ ոչ-ոքի խաղացել և վեց անգամ պարտվել։ Իսպանացի մասնագետի պայմանագիրն ազգային թիմի հետ ավարտվում է այս մրցաշրջանի ավարտին։