Ուեյն Ռունին խոսել է իր երազանքի մասին

«Մանչեսթեր Յունայթեդի» բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու Ուեյն Ռունին հայտնել է, որ կցանկանար մի օր դառնալ թիմի մարզիչը։

Ռունին այժմ մարզում է «Դերբի Քաունթի»-ն:

«Չեմ գնացել հարցազրույցի, որին ինձ կանչել են. Ես միշտ եղել եմ մարդ, ով սիրում է մարտահրավերներ, ով սիրում է աշխատել և պայքարել։ .

Բայց «Էվերթոնը» և «Մանչեսթեր Յունայթեդը» ինձ հոգեհարազատ ակումբներ են, և, իհարկե, ես կցանկանայի մի օր գլխավորել նրանցից մեկը», – Ռունիի խոսքերն է մեջբերում Mirror-ը: