Անսումանե Ֆատիի վնասվածքի մասին նոր տեղեկություններ կան

«Բարսելոնայի» հարձակվող Անսումանե Ֆատին հեղինակավոր ֆիզիոթերապևտ Խոակին Խուանի ղեկավարությամբ վնասվածքից ապաքինվելու համար որոշ ժամանակով տեղափոխվել է Մադրիդ։

«Ես լավ եմ զգում, շատ երջանիկ եմ, ամեն ինչ լավ է ընթանում», – ասել է Ֆատին:

Հիշեցնենք, որ Անսուն վնասվածքի պատճառով որոշել էր չվիրահատվել։

Նա ցանկանում էր կոնսերվատիվ բուժում անցնել ֆիզիոթերապևտի մոտ, ով համարվում է լավագույններից մեկը աշխարհում։