«Միլանի» գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին ամփոփել է Իտալիայի գավաթի 1/4 եզրափակչի «Լացիոյի» հետ հանդիպումը (4:0)։
«Դերբիում («Ինտերի» նկատմամբ) հաղթանակը մեզ էներգիա և վստահություն հաղորդեց: Մթնոլորտը շատ դրական է, մենք չկորցրեցինք կենտրոնացվածությունը և 90 րոպե վերահսկում էինք խաղը։
(«Ինտերի» հետ կիսաեզրափակչի մասին) Նման հանդիպումները միշտ առանձնահատուկ են և կարևոր, մենք պատրաստվելու ենք։ 2 ակումբն էլ ցանկանում է նվաճել Իտալիայի գավաթը, և մենք մինչև վերջ կպայքարենք շատ ուժեղ մրցակցի դեմ»,- ասել է Պիոլին Sport Mediaset-ին տված հարցազրույցում: