ԱՊԼ-ի գրանդ ակումբը մտադիր է ձեռք բերել Յուրի Տիլեմանսի տրանսֆերը

«Լեսթերի» կիսապաշտպան Յուրի Տիլեմանսը կարող է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ», տեղեկացնում է Sport Witness-ը:

Աղբյուրի տեղեկություններով՝ բելգիացու բանակցությունները «աղվեսների» հետ պայմանագրի երկարաձգման շուրջ փակուղի են մտել: 24-ամյա խաղացողը ցանկանում է տեղափոխվել Չեմպիոնների Լիգայի մասնակից թիմ։ Մրցաշրջանի վերջում նա կգնահատի առկա բոլոր տարբերակները։

Հաղորդվում է, որ «Լեսթերը» 40 միլիոն եվրո կպահանջի կիսապաշտպանի տրանսֆերի դիմաց: