Եվրոպական ակումբների ասոցիացիան մոտ է ՉԼ-ի վերաբերյալ 15 միլիարդ եվրոյի պայմանագիր կնքելուն

Եվրոպական ակումբների ասոցիացիան (ECA) մոտ է Չեմպիոնների Լիգայի վերաբերյալ 15 միլիարդ եվրո արժողությամբ հսկայական ֆինանսական գործարք կնքելուն:

Համաձայնագիրը, որը ներառում է մարքեթինգային և հեռարձակման իրավունքները, ECA-ի անդամին տարեկան 5 միլիարդ եվրո կբերի 3 մրցաշրջանի ընթացքում:

ECA-ի նախագահ և ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆին նամակում, որը ներկայացրել է The Times-ը, պայմանագիրն անվանել է «տեկտոնական տեղաշարժ» ակումբների համար:

ECA-ն և ՈւԵՖԱ-ն վստահ են, որ գործարքը կնպաստի Սուպերլիգայի գաղափարի լիակատար ձախողմանը, որը շարունակում են առաջ մղել «Ռեալը», «Բարսելոնան» և «Յուվենտուսը»: