Ռոյ Քինը չի գլխավորի «Սանդեռլենդը»

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Ռոյ Քինը չի գլխավորի «Սանդեռլենդը»:

Ինչպես հայտնում է Sky Sports-ը՝ 50-ամյա մասնագետը բանակցել է անգլիական ակումբի հետ, սակայն կողմերը չեն կարողացել համաձայնության գալ։

Քինն իր մարզչական կարիերան սկսել է «Սանդեռլենդում»: Իռլանդացին ակումբում աշխատել է 2006-ից 2008 թվականներին։ 2007 թվականին նրա գլխավորությամբ թիմը Չեմփիոնշիփում գրավել էր 1-ին տեղը։

Վերջին ակումբը, որը նա մարզել է, եղել է «Իպսվիչը»: Դրանից հետո Քինը որպես գլխավոր մարզչի օգնական աշխատել է Իռլանդիայի հավաքականում, «Ասթոն Վիլայում» և «Նոթինգհեմ Ֆորեսթում»

«Սանդեռլենդը» 31 տուրից հետո 54 միավորով 4-րդ տեղն է զբաղեցնում է Անգլիայի երրորդ դիվիզիոնում: