Ջանլուիջի Բուֆֆոնը ցանկանում է իր ուժերը փորձել ՄԼՍ-ում

«Պարմայի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆֆոնը պատրաստ է տեղափոխվել ՄԼՍ-ը ներկայացնող թիմ: Այս մասին հայտնում է Goal.com-ը:

Հաղորդվում է, որ այս պահին 44-ամյա դարպասապահն առաջարկ չունի ԱՄՆ-ից, բայց եթե նման տարբերակ լինի, ապա աշխարհի 2006 թվականի չեմպիոնը լրջորեն կդիտարկի այն:

Հիշեցնենք, որ իտալացին «Պարմայում» հանդես է գալիս 2021 թվականի հուլիսից: Ընթացիկ մրցաշրջանում նա մասնակցել է 21 խաղի և բաց թողել 22 գոլ: