«Չելսիի» ներկայացուցիչները լի են վստահությամբ, որ թիմի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը, ով վարակվել է կորոնավիրուսով, կկարողանա ներկա լինել աշխարհի ակումբային առաջնության եզրափակիչ հանդիպմանը։
«Մենք բոլորս լիահույս ենք, որ Թոմասը հնարավորինս շուտ թույլտվություն կստանա թռիչքի համար: Այս պահին նա պահպանում է բոլոր կանոնները և գտնվում է ինքնամեկուսացման մեջ։ Մենք ամեն օր ՊՇՌ թեստեր ենք հանձնում, և հենց ստանանք առաջին բացասական պատասխանը, հնարավոր կլինի բարձրացնել Թոմասի մեկնելու հարցը։
Մենք սպասում ենք դրան և վստահ ենք, որ նա կկարողանա ներկա գտնվել եզրափակիչ հանդիպմանը»,- «Չելսիի» մարզիչ Ժոլտ Լյովի խոսքերն է մեջբերում լոնդոնյան ակումբի պաշտոնական կայքը։