«Արսենալի» կիսապաշտպան Բուկայո Սական բանակցություններ է վարում լոնդոնյան ակումբի հետ պայմանագիրը երկարաձգելու շուրջ, հայտնում է Sky Sports-ը։
Ըստ աղբյուրի՝ «զինագործների» համար էականորեն ավելի դժվար կլինի նոր պայմանագիր կնքել, եթե լոնդոնյան ակումբը չկարողանա իր սանին Չեմպիոնների Լիգայում խաղալու հնարավորություն առաջարկել:
Անգլիացի ֆուտբոլիստի գործող համաձայնագրի ժամկետն «Արսենալի» հետ նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը: Transfermarkt պորտալը 20-ամյա խաղացողի տրանսֆերային արժեքը գնահատում է 65 միլիոն եվրո։
Ընթացիկ մրցաշրջանում Սական բոլոր մրցաշարերում անցկացրել է 26 հանդիպում՝ դառնալով 7 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։