ՊՍԺ-ի ֆուտբոլիստը ռիսկի է դիմում բաց թողնել «Ռեալի» դեմ խաղը

ՊՍԺ-ի կիսապաշտպան Անդեր Էրերան դեռևս չի կարող մարզվել թիմի հետ, հայտնում է RMC Sports-ը։

Աբյուրի տեղեկություններով՝ 32-ամյա խաղացողը ցավեր է զգում ազդրի շրջանում։ Իսպանացի ֆուտբոլիստի շրջապատը կարծում է, որ նա չի հասցնի վերականգնվել Մադրիդի «Ռեալի» դեմ Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի առաջին հանդիպմանը, որը կկայանա փետրվարի 15-ին։

Լիգա 1-ի ընթացիկ մրցաշրջանում Էրերան անցկացրել է 17 հանդիպում, որոնցում դարձել է 3 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։