«Ինտերը» պատրաստ է նոր պայմանագիր կնքել Իվան Պերիշիչի հետ

«Ինտերը» մոտ է վինգեր Իվան Պերիշիչի հետ պայմանագրի ժամկետը երկարաձգելուն։ Նոր համաձայնագիրը նախատեսված կլինի մինչև 2024 թվականը, տեղեկացնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան:

Հաղորդվում է, որ խորվաթ ֆուտբոլիստի աշխատավարձը նոր համաձայնագրով կկազմի տարեկան 4 միլիոն եվրո։

Ավելի վաղ տեղեկություններ կային, որ 32-ամյա խաղացողը ցանկանում է ստանալ 3 տարվա պայմանագիր՝ տարեկան 5 մլն աշխատավարձով։

Պերիշիչի և միլանյան ակումբի միջև գործող պայմանագրի ժամկետը լրանում է հունիսին: Ա Սերիայի ընթացիկ խաղարկությունում եզրային հարձակվողն անցկացրել է 21 խաղ՝ դառնալով 5 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ: