«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան Անգլիայի առաջնության 24-րդ տուրում «Բրենթֆորդին» հաղթելուց (2:0) հետո նշել է, որ չեմպիոնական մրցավազքը դեռ ավարտված չէ։
««Լիվերպուլին» դեռ պետք է 2 հանդիպում անցկացնի, հետո կտեսնենք, թե որքան կլինի միավորների տարբերությունը: Առջևում դեռ 14 խաղ կա, շատ միավորներ և ավելի բարդ խաղեր, քան այսօր։
Բոլորը ծանր մրցակցության մեջ են, բայց այս փուլում 60 միավորը տպավորիչ արդյունք է։ Առայժմ մենք շատ լավ ենք հաղթահարում խնդիրը»,- 50-ամյա մասնագետի խոսքերն է մեջբերում BBC-ն։
Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակը գլխավորում է «Մանչեսթեր Սիթին»՝ 12 միավորով գերազանցելով 2-րդ տեղում գտնվող «Լիվերպուլին»: