Հայտնի է դարձել, թե որքան աշխատավարձի բյուջե ունի ՊՍԺ-ն:
Ըստ L’Équipe-ի՝ ֆրանսիական ակումբում ընդհանուր աշխատավարձը կազմում է տարեկան 629 միլիոն եվրո, ներառյալ՝ 136 միլիոն եվրո բոնուսների տեսքով: Դա Լիգա 1-ի բոլոր ակումբների ծախսած ընդհանուր աշխատավարձի 37%-ն է (1,73 մլրդ եվրո):
Հաղորդվում է նաև, որ 629 միլիոն եվրոն ամենամեծ աշխատավարձի բյուջեն է եվրոպական բոլոր ակումբների շրջանում։
Հիշեցնենք, որ նախորդ ամառ ՊՍԺ-ին միացան Լիոնել Մեսսին, Սերխիո Ռամոսը, Աշրաֆ Հակիմին, Ջիանլուիջի Դոնարուման և Ժորժինյո Վեյնալդումը: